Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

23 դեկ 2025 14:31

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել ՀայաստանՄեկնարկել է Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից Հայաստան ցորենի տեղափոխումը երկաթուղով։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ առաջին խմբաքանակը, որը բաղկացած է հացահատիկով բեռնված 8 վագոնից, ուղևորվում է դեպի Երևանի կայարան։ Մինչև 2025 թվականի վերջը նախատեսվում է այս երթուղով առաքել 30 երկաթուղային վագոն, որը համարժեք է ավելի քան 2000 տոննա հացահատիկի։

Նոր լոգիստիկ ծառայության ստեղծումը հնարավոր դարձավ Ադրբեջանի միջոցով Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումները վերսկսելու որոշման շնորհիվ։ Նման բեռնափոխադրումներ չեն եղել 1990-ական թվականներից ի վեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր