Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

24 դեկ 2025 20:05

Հայկ Մարությանը ԱԺ ընտրություններին կմասնակցի «Նոր ուժ» կուսակցությամբ

Հայկ Մարությանը ԱԺ ընտրություններին կմասնակցի «Նոր ուժ» կուսակցությամբԵրևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այո, մեր թիմով, այն է՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, մասնակցելու ենք ընտրություններին»,- հայտարարել է Հայկ Մարությանը՝ նշելով, որ առաջիկայում կլինի համագումար, իսկ ծրագիրն արդեն մշակել են։

Նախկին քաղաքապետը հավանական է համարել, որ այս հայտարարությունից հետո ՔՊ-ն ակտիվացնի ֆեյքային գրոհը։ «Հեսա ՔՊ-ն՝ իր այդ ֆեյքերի ֆաբրիկան,  խոդ է տալու, ո՞նց, Հայկը, ախր, Քոչարյանի հետ է հանդիպել, իրար հետ են պայմանավորվել, Ռուսաստանի շպիոն է, Չեխիայի շպիոն է, սաղ տները այնտեղ է, երեխեքը Չեխիայի քաղաքացի են, սաղին ազատել է բանակից, չնայած կես աղջիկ են, կեսն էլ 18 տարեկան չկան։ Մի խոսքով խոդ եք տալիս այդ ամենը, ադրբեջանական  բենզինը ստացել եք, սաղ ֆեյք նյուզերը, խոդ տվեք, մինչև այս տոները անցնեն»,- ասել է Մարությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր