Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

24 դեկ 2025 23:03

34-ամյա վարորդը «Hongqi»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 3 աղջկա

34-ամյա վարորդը «Hongqi»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 3 աղջկաԱյսօր՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Աշտարակ քաղաքի հրապարակում, հետիոտնային անցման վրա Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Զավեն Վ․-ն իր վարած «Hongqi»-ով մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18-ամյա Նազենի Ե․-ին, 17-ամյա Ն․ Ա․-ին և 17-ամյա Ն․ Ա․-ին, ովքեր այնուհետև տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածներից 17-ամյա Ն․ Ա․-ն և 17-ամյա Ն․ Ա․-ն երկվորյակ քույրեր են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր