Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

25 դեկ 2025 12:09

Երևանում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյшն ենթարկել 16-ամյա տղայի, ով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյшն ենթարկել 16-ամյա տղայի, ով տեղափոխվել է հիվանդանոցԴեկտեմբերի 18-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի անչափահասի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Օ․-ն է։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ դեկտեմբերի 18-ին ժամը 21։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասում Երևանի բնակիչներ 16-ամյա Է․ Յ․-ն, 15-ամյա Լ․  Ա․-ն, 15-ամյա Խ․ Ս․-ն և Գ․Օ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում, Է. Յ․-ն, Լ. Ա․-ն և Խ. Ս․-ն հարվածներ են հասցրել Գ. Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր