Հանրապետությունում ձյուն է տեղում, ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներին          Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 26-ի համար       Դեկտեմբերի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 դեկ 2025 09:42

Փորձում են Արմեն Սարգսյանի մտերիմի ձեռքից «Սեւան» հյուրանոցի տարածքը խլել․ «Հրապարակ»

Փորձում են Արմեն Սարգսյանի մտերիմի ձեռքից «Սեւան» հյուրանոցի տարածքը խլել․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Նախկին «Սեւան» հյուրանոցի տարածքը տասնամյակներ առաջ սեփականաշնորհվել է բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանին, որը հյուրանոցն ապամոնտաժեց, սակայն տեղում շինարարություն չիրականացրեց: Մեր տեղեկություններով, այժմ տարածքը գործարարի ձեռքից վերցնելու գործընթաց է սկսել դատախազությունը։ Հայց է ներկայացվել դատարան` «Կարուսել իսթաբլիշմենթ» ընկերության դեմ, որի հիմնադիրը Մանուկյանն է։ Դատախազությունը պահանջում է դադարեցնել մոտ 4000 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։ Նշենք, որ այդ տարածքը կառուցապատելու հույսեր արթնացան, երբ ՀՀ նախագահ նշանակվեց Արմեն Սարգսյանը, որը շատ մտերիմ է Վաչե Մանուկյանի հետ, սակայն  տարածքը մնաց անխնամ: Դատախազությունը մեր հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում պահանջեց։ Ստանալուն պես կներկայացնենք:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 26․ 12․ 25 համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր