2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները․ Սուրենյան          Դեկտեմբերի 27-ի հորոսկոպ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       2026թ-ից Ռուսաստանում կգործեն երեխաների համար սահմանային անցման նոր կանոնները    

27 դեկ 2025 09:00

Ինչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

Ինչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.  Երեկ Նիկոլ Փաշինյանն այսպիսի գրառում է արել. «Ժամանակ չունեմ, հետևաբար՝ պետք է գործեմ անշտապ»: Շատերի կարծիքով, դա ակնարկ-արդարացում է, որը վերաբերում է Եկեղեցու դեմ հարձակման պլաններին: Բանն այն է, որ տեղեկություն էր տարածվել, որ նա ցանկանում է Մայր Աթոռի վրա գրոհ ձեռնարկել դեկտեմբերի 28-ին, սակայն հետո պարզվեց, որ այդ որոշումը փոխվել է, և հերթական կեղծ «պատարագին» կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Իսկ իրականությունն այն է, որ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը վախեցել է ձախողումից: 10 տիրադավների տապալված «ակցիայից» հետո, երբ վարչական ռեսուրսի կիրառմամբ հազիվ հնարավոր եղավ 250300 մարդ հավաքել, այն դեպքում, երբ Եկեղեցուն և Վեհափառին աջակցելու էր եկել մոտ տասը հազար մարդ, Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները խորացել են: Ավելին, կան տեղեկություններ, որ ուժայինները ևս նրան զգուշացրել են, որ կարող են լուրջ խնդիրներ լինել: Գումարած՝ փաստացի դժգոհություններ ու անհանգստություններ են հնչում ոչ միայն երկրի ներսում, այլև «դրսում», այդ թվում՝ ԱՄՆ-ից: Մեր տեղեկություններով, նաև ՌԴ նախագահն է ակնարկել այս թեմայով:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Գառնիում պատարագը մատուցելու է ՀԱԵ Կոտայքի թեմի այս պահի առաջնորդ Առաքել Քարամյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 27․ 12․ 25 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր