Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

27 դեկ 2025 18:36

Կրшկել են Գյումրիում դաջվածքներ անողի աչքին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Կրшկել են Գյումրիում դաջվածքներ անողի աչքին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ․-ն «աջ աչքի հրազենային վնասվածքով» տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը իրենց ասել է, որ չի հիշում որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։
Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նաև նրա վրա կրակոց արձակող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Ոստիկանները ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կրակոց արձակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիարկի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անող է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր