Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

28 դեկ 2025 20:29

Շիրակամուտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյnւն՝ հրդեհի բռնկմամբ

Շիրակամուտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյnւն՝ հրդեհի բռնկմամբԴեկտեմբերի 28-ին, ժամը 14։22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակամուտ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել գազի բալոնի (20 կգ) պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել են տան փակ պատշգամբը (մոտ 45 քմ)՝ գույքով, խոհանոցը՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 55 քմ)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր