Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

29 դեկ 2025 11:10

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Hongqi»-ն, կա տուժած

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Hongqi»-ն, կա տուժածԵրեկ՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes», «Nissan» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու պարեկ Վարդան Նիկոլյանը, տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բախման հետևանքով «Hongqi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտում՝ սիզամարգի մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր