Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ          Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է       Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում․ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայում    

30 դեկ 2025 19:31

Էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական դաշինք, որի մասնակիցներից է իր և Ադրբեջանի դաշնակից Պակիստանը

Էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական դաշինք, որի մասնակիցներից է իր և Ադրբեջանի դաշնակից ՊակիստանըՄեր տարածաշրջանում կամ դրան առնչվող գործընթացներում տեղի են ունենում զարգացումներ, որոնք գրեթե աննկատ են մնում մեզանում, սակայն կարևոր են տարածաշրջանային մեծ խճապատկերը հասկանալու առումով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մասնավորապես, ընդամենը օրեր առաջ վերջնականացված սպառազինության թանկարժեք պայմանագիրը Պակիստանի և «Լիբիայի Ազգային Բանակի» միջև ուղղակիորեն շոշափում է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի թվացյալ անամպ ապագան։

Բանն այն է, որ համեմատաբար նորաստեղծ այս դաշինքի անդամ Պակիստանն իր պատմության ընթացքում ամենամեծ ծավալի՝ գրեթե 4,5 միլիարդ դոլարի, սպառազինություն է մատակարարելու Լիբիայում Էրդողանական վարչախմբի հակառակորդ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գրեթե 80-հազարանոց բանակին, ինչը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Լիբիայում Տրիպոլիի «կենտրոնական» թուրքամետ և Բենգազիի հակաթուրքական ուժերի միջև՝ դառնալով հակասության լուրջ կետ Անկարայի և Իսլամաբադի միջև։

Եթե հաշվի առնենք նաև այն, որ ըստ չհաստատված տեղեկատվության՝ այս գործարքի ոչ միայն կնքահայրը, այլ նաև ծածուկ ֆինանսավորողը Սաուդյան Արաբիան է, իսկ դրան աջակցողը նաև Եգիպտոսը, ապա էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է փաստացի հակաթուրքական մի դաշինք, որի մասնակիցներից մեկն իր և Ադրբեջանի դաշնակից Պակիստանն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր