Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»          Հուլիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath    

01 հուն 2026 14:04

Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին

Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերինՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին։

«Այս շատ առանձնահատուկ օրը ես կցանկանայի իմ ջերմ բարեմաղթանքները հղել բոլորիդ։ Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և քաջառողջություն այս տարի և հետագայում։

Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության։

Շնորհավոր Ամանոր»,–գրել է Մխիթարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր