Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2026 թվականի հունվարին          Լոռիում 61-ամյա կին վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետում․ նա տեղափոխվել է հիվանդանոց       Շատ վաղուց մենք միջազգային իրավունքի հոգեհանգստին էինք, իսկ նոր իրավունքը դեռ չի ձևավորվել    

03 հուն 2026 13:18

Իրանում բողոքի ալիքը համակարգային առումով լուրջ արդյունք գրանցելու ունակ չէ

Իրանում բողոքի ալիքը համակարգային առումով լուրջ արդյունք գրանցելու ունակ չէԻրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երբ նայում ես Իրանի հազարամյակների պատմությանը, ապա հուժկու ապստամբությունները և բողոքի ու անհնազանդության գործողություններն այս հինավուրց երկրի համար սովորական երևույթներն են և, ըստ էության, չեն համարվում արտառոց։

Իհարկե, ոչինչ բացառել չի կարելի, որովհետև սցենարները միշտ լինում են բազմազան, բայց տնտեսական պատճառներով բռնկված, այժմ արդեն բավական խայտաբղետ մասնակիցների կազմ ունեցող ներկայիս բողոքի ալիքը ևս համակարգային առումով լուրջ արդյունք գրանցելու ունակ չէ, քանի որ իրանական վերնախավերում չկա պառակտում, բռնկումները տեղային են և սահմանափակ, չկա բողոքի միասնական կառավարման կենտրոն, կան բողոքի զգացական կարգախոսներ, բայց չկա համակարգված ծրագիր, բողոքին կա բավական հուժկու արտաքին քարոզչական աջակցություն՝ մասնավորապես, ԱՄՆ նախագահի սպառնալից գրառման մակարդակով, որը սակայն «երկսայրի սուր է», քանի որ հասարակության առավել գիտակից հատվածն այն դիտարկում է Իրանի նկատմամբ արտաքին միջամտություն և փաստացի հարձակում, ինչը հանգեցնում է ներքաղաքական և ներհասարակական համախմբման։

Խոշոր հաշվով, հազարամյակների ընթացքում Իրանի խնդիրը եղել է ոչ թե այն, որ այս երկիրն ունեցել է անկայուն պետականություն, այլ, որ չափազանց երկար ժամանակ այն եղել է կայուն, սակայն առանց նորացման»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր