Ապրիլի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին       Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ    

03 հուն 2026 21:48

Շատ վաղուց մենք միջազգային իրավունքի հոգեհանգստին էինք, իսկ նոր իրավունքը դեռ չի ձևավորվել

Շատ վաղուց մենք միջազգային իրավունքի հոգեհանգստին էինք, իսկ նոր իրավունքը դեռ չի ձևավորվել«Որպես ինտուիտիվ վիճակ, վերջում ռուսներին գցելու են...

իսկ ՌԴ֊ում հրապարակային էլիտաների մասով անընդատ շատ բան է փոխվում»։ Այս մասին գրառում է կատարել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Գլոբալ առևտրում ով ով է. շահերի ու վտանգների բալանսի համակարգերը ակտիվ մրցակցում են։

Էս դժվար ֆբ ստատուսչիները հասկանան, բայց կարևոր չի։

Սա մասնագիտությամբ քաղաքագետի գործ ա։

Բալանսը ֆունդամենտալ է խախտվել և դեռ չի ձևավորվել։ Բալանսը գեոպոլիտիկ է խախտվել, այսինքն բոլոր բաղադրիչների մասով։

Հնին վերադարձ որևէ ձև չի լինելու։ Սա էլ ռուսամետներին։

Ի դեպ, ասենք վաղը Պեկինը, ՌԴ֊ի իրազեկմամբ, օրինակ` ՀՀ֊ում, դեսանտ կարող է իջեցնել ու պետք չէ զարմանալ.

շատ վաղուց մենք միջազգային իրավունքի հոգեհանգստին էինք, իսկ նոր իրավունքը դեռ չի ձևավորվել` մոտ մի 10-20 տարի դեռ կձևավորվի։

Զենքն է իրավունքի ներկա վիճակի ու դրանում սուբյեկտի կարգավիճակի հիմքը։

2026-ի հնարավոր փոփոխությունները միգուցե մեզ շանս տան։

Սակայն էս փուլում հոռետես եմ թե՜ քաղ. տեխնո առումով, թե՜ գեոպոլիտիկ իմաստով։

Տեսնենք։ Ավել բան չասեմ։

Իսկ Վենեսուելայի մասով ԱՄՆ-ը քաոս է ստեղծելու ու ձախողի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր