ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով          Անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում       Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի    

10 հուն 2026 21:00

Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսԱյսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի 12-րդ փողոցում Երևանի բնակիչ 69-ամյա Սուրեն Ռ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել քարերի վրա։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար, այնուհետև շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր