ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով          Անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում       Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի    

12 հուն 2026 22:36

Գեղարքունիքի մարզում կայանված «Գազել»-ը ինքնաբերաբար հետ է շարժվել և վրшերթի ենթարկել վարորդին

Գեղարքունիքի մարզում կայանված «Գազել»-ը ինքնաբերաբար հետ է շարժվել և վրшերթի ենթարկել վարորդինԱյսօր՝ հունվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Գանձակ բնակավայրի Հենրիկ Աբրահամյան փողոցի 31 հասցեի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Մ․-ն կայանել է իր վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան, իջել ավտոմեքենայից, որպեսզի ավտոտնակի դռները բացի, ինչից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել Գևորգ Մ․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր