Հունիսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ ենք, սակայն ՆԱՏՕ-ն էական փոփոխությունների կարիք ունի    

12 հուն 2026 23:32

Սոլովյովի արտահայտությունների վերաբերյալ «հայկական կողմի մտահոգությունը» կհասցվի ՌԴ ԱԳՆ-ին

Սոլովյովի արտահայտությունների վերաբերյալ «հայկական կողմի մտահոգությունը» կհասցվի ՌԴ ԱԳՆ-ինՍոլովյովի արտահայտությունների վերաբերյալ «հայկական կողմի մտահոգությունը» կհասցվի ՌԴ ԱԳՆ-ին, հայտարարել են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։

«Այո, իսկապես, հաստատում ենք։ Դեսպանը կանչվել է Հայաստանի ԱԳՆ։ Նրան տրվել է բողոքի նոտա։ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի ԱԳՆ»,-ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանում ՌԴ դեսպանատնից:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի հայտագիր է հանձնել Սոլովյովի հայտարարությունների առնչությամբ։

«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել  պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- ավելի վաղ հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր