Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.Նիկոլ Փաշինյանը թերևս որոշել է լիուլի ձեռք առնել Հայաստանի կենսաթոշակառուներին: Թեպետ՝ ինչո՞ւ միայն կենսաթոշակառուներին, ու ինչո՞ւ միայն հիմա: Տեսեք, նախ՝ ասում է, թե թոշակը կարող էին 11 հազարով բարձրացնել, բայց քանի որ թոշակառուները չեն գիտակցում, թե ինչի վրա ծախսեն այդ գումարը, իրենք՝ ամենագետ իշխանությունները, թոշակառուի փոխարեն այդ գումարը ծախսում են առողջության ապահովագրության վրա: Պարզ ասած՝ կառավարության մի գրպանից մյուս գրպանն են դնում այդ գումարը, համարում, թե թոշակառուներին «լավություն» արեցին:
Ինչ խոսք, վիրավորական են նման արտահայտությունները: Բայց Փաշինյանը որոշեց ավելի հեռուն գնալ ու հայտարարեց, թե կարող են 20000 դրամով բարձրացնել թոշակները, բայց դա բան չի փոխելու թոշակառուի կյանքում, նա էլի մեծ գումարներ է ծախսելու ջեռուցման վրա, չնայած կարգին չի էլ ջեռուցվելու տունը: Ասեք, որ հզոր է...
Էհ, այդպես՝ այդպես է, եկեք այն 3040 հազար դրամ թոշակն էլ մի տվեք թոշակառուներին: Միևնույնն է, եթե 20 հազար դրամը բան չի փոխում իրենց կյանքում, այդ 3040 հազար դրամն էլ բան չի փոխի:
Ու ընդհանրապես, թոշակառուն ո՞վ է, որ նրա կյանքում ինչոր բան փոխվի: «Իրական» Հայաստանում միայն քպականների, փաշինյանական պաշտոնյաների, մի քիչ էլ՝ քպամերձների կյանքում պիտի բան էլ չէ՝ շատշատ բաներ փոխվեն: Միայն նրանք պետք է հարստանան: Փողոցից իշխանական թախտին հայտնվածները, «պատից կախ չտեսածները» աշխատավոր ժողովրդին ու թոշակառուներին «մանր են բրդում»: Նրանք, ինչպես Սաախովը կասեր, Հայաստանի անցուդարձին ու հասարակ մարդկանց վրա նայում են բացառապես իրենց «պադավատների» ու կաբինետների պատուհաններից:
Բա թե՝ 20000 դրամը նրանց կյանքում բան չի փոխելու...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
