Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել 2026 թվականի հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու առաջադրման փաստաթղթերը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

14 հուն 2026 11:17

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Մարմարաշենի կամրջի հարևանությամբ բախվել է 14 ավտոմեքենա

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Մարմարաշենի կամրջի հարևանությամբ բախվել է 14 ավտոմեքենաԱյսօր՝ հունվարի 14-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշենի կամրջի հարևանությամբ, մոտ 1 կիլոմետրանոց հատվածում բախվել է 14 տրանսպորտային միջոց։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Սակայն դեպքի վայրում մի քանի վարորդներ ասում էին, որ 3 հոգի մարմնական վնասվածք է ստացել, և այդ տեղեկատվությունը պարեկներն ու ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզում են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, իսկ սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու ուղղությամբ։

Իսկ բախման հետևանքով էլ մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր