Հայտնաբերվել է զինծառայողի դի, ՊՆ-ն հայտարարություն է տարածել          Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով       ՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային    

14 հուն 2026 15:14

Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ ՀՀ-ն դառնում է Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն

Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ ՀՀ-ն դառնում է Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն «Շատերն էին սպասում, որ Իրանում անկայունություն ստեղծվի և անջատողական որոշ ուժեր ակտիվանան և Իրանը մասնատեն: 

Սա այն գորընթացն է, որին որ իսրայելցիները հետամուտ են լինում:

Իհարկե երբեք դա դրանց չի հաջողվի, սակայն եթե որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու: Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է տրվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով: Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հեճուկս նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է: Մենք ամենադժվար պահին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառվարության կողքին, օրինակները շատ են:

Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի դիմաց, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ»։ 

Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրգուլամին:

Նա նաև հայտնել է, որ իրենց մտահոգություները բազմիցս փոխանցել են Հայաստանի պատկան մարմիններին:

«Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»,-ավելացրել է դեսպանը:

Դեսպանը նաև հայտարարել է, որ Իրանը կարձագանքի ցանկացած հարձակման, անկախ նրանից, թե որ երկրից է այն առաջացել։ 

«Անկարգություններ իրականացրած անձինք եղել են Իրանից։ Նրանց առաջնորդները համապատասխան պատրաստություն են անցել Մոսադում և վերադարձել։

Նրանցից շատերը ձերբակալված են և տալիս են խոստովանական ցուցմունքներ։ Բոլոր տվյալները պետք է մշակվեն՝ գործողությունների մասշտաբները հասկանալու համար»,-ասել է Շիրգոլամին։

Նա զգուշացրել է, որ նման արկածախնդրությունը «տարածաշրջանային հետևանքներ կունենա, քանի որ Իրանը Վենեսուելա չէ»։

Դեսպանը նաև նշել է, որ Իրանը ուրախ է Հայաստանի ապաշրջափակման և զարգացման հարցում ցանկացած դրական քայլի համար։ 

«Ապաշրջափակման շրջանակներում Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ թե՛ Արևմուտք-Արևելք, թե՛ Հյուսիս-Հարավ ուղղություններով։
Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններին, մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։

Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել այս նախագիծը (TRIPP) իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ 
Մենք հույս ունենք, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն և կփարատվեն։ Մենք շարունակում ենք այս հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- եզրափակել է Շիրգոլամին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր