Կենդանակերպի այս նշանների համար կլինի առաջընթաց, երջանկությունը գալիս է նրանց մոտ          Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»       Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց, ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով    

14 հուն 2026 23:04

Խոշոր հրդեհ՝ «Քարե կամուրջ» ռեստորանային համալիրի տաղավարը ամբողջությամբ վերածվել է մոխրի

Խոշոր հրդեհ՝ «Քարե կամուրջ» ռեստորանային համալիրի տաղավարը ամբողջությամբ վերածվել է մոխրիԱյսօր՝ հունվարի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Քարե կամուրջ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում, որը ամբողջությամբ մոխրի է վերածվել։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր