Հարյուրավոր տանկերներ և նավեր են կուտակվել Պարսից ծոցի մուտքի և ելքի մոտ          Տեսանյութ.Թրամփը կատակով հարվածել է Գերմանիայի կանցլերին       Չինաստանը կոչ է արել Իսրայելին և ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Իրանի վրա հարձակումները    

17 հուն 2026 09:21

ՔՊ-ում ընտրական ցուցակի մասով նախնական որոշում կա․«Հրապարակ»

ՔՊ-ում ընտրական ցուցակի մասով նախնական որոշում կա․«Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Նախօրեին ՔՊ ակտիվը նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը եւ կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։ Մեզ ասացին, որ նախնական որոշում կա, որ 300 հոգանոց ցուցակի առաջին հիսուն հոգին կկազմվի արտահերթ համաժողովի մասնակից պատվիրակների քվեարկությամբ, իսկ 50-ից հետո ցուցակի ձեւավորումը կվերապահվի վարչությանը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանին, որը համախոհների միջոցով իր ուզած մարդկանց կտեղավորի անցողիկ հորիզոնականներում։ Ի դեպ, սեպտեմբերին կայացած ՔՊ հերթական համաժողովից հետո, ինչպես հայտնի է, վարչության կազմը հինգով ավելացավ, քանի որ իշխող թիմում որոշեցին ավելացնել կանանց քվոտան: ՔՊ վարչության կազմի ընդլայնումը, սակայն, կուսակցության հնաբնակներից շատերը սխալ են համարում:

Մեզ պատմեցին, որ նորեկները հների նյարդերի վրա են ազդում․ չգիտեն՝ որտեղ են հայտնվել եւ ինչ հարցեր կարող են քննարկել, ցանկացած բամբասանք բերում են վարչություն ու փորձում քննարկման թեմա դարձնել, դրա պատճառվ էլ նիստերը հաճախ ձգվում են մինչեւ կեսգիշեր։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 17․ 01․ 26 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր