Գեղարքունիքի մարզում բшխվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը, վերջինը հայտնվել է ձնակույտի մեջ, կա վիրшվոր
Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Արման Շ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 31-ամյա Դավիթ Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։Բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ, իսկ վթարի հետևանքով 1 հոգի դիմել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը եղել է անցանելի։
