Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև          Եթե մենք մոռանում ենք ճշմարտությունը, մենք ասում ենք՝ մեզ հետ այդպես կարելի է       Նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ    

20 հուն 2026 23:06

Ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան

Ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանՀունվարի 20-ին, ժամը 17։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։06-ին, մարվել՝ 18։24-ին։ Մասամբ այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը (մոտ 40 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի ավտոտեխսպասարկման կետի մյուս հատվածներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր