ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը հրաժարվում է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվի առաջիկա ընտրությունների ՔՊ ցուցակում          Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, եղանակն՝ առաջիկա օրերին       Հունվարի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 հուն 2026 09:44

Ով է լինելու «Մեր ձեւով»-ի վարչապետի թեկնածուն ․ «Հրապարակ»

Ով է լինելու «Մեր ձեւով»-ի վարչապետի թեկնածուն ․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․  Դեկտեմբերին «Մեր ձեւով» շարժումը հայտարարել էր, որ հունվարին պարզ կլինի, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն: Երեկ շարժումն իր տնտեսական ծրագիրը հրապարակեց, պանելային քննարկում անցկացրեց, եւ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասուլիս տվեց, սակայն դարձյալ չհրապարակվեց թեկնածուի անունը: Հայտարարվեց, որ փետրվարի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի օրը, կհայտարարեն վարչապետի թեկնածուի անունը: Նարեկ Կարապետյանը հավելեց նաեւ, որ վաղուց են որոշել թեկնածուին։ Անցած ամիսներին խոսակցություններ կային, որ վարչապետի թեկնածուն հնարավոր է լինի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ իշխանական քարոզչամեքենան էլ վայրի արշավ էր սկսել նրա դեմ` սեւ քարոզչություն էին անում, քրեական վարույթներ ծրագրում, սակայն տեղեկություններ ունենք, որ Կարապետյանը չի կարող առաջադրվել` նա վարչապետի թեկնածու առաջադրվելու ցենզին չի համապատասխանում: Մասնավորապես, վերջերս խախտել է մեկ տարվա ընթացքում 6 ամիս ռեզիդենտ լինելու` Հայաստանում ապրելու ցենզը: Ընդ որում, տեւական ժամանակ պահպանել է, իսկ վերջերս՝ գուցե անգամ միտումնավոր խախտել, որ անհաղթահարելի խոչընդոտ ձեւավորի եւ անհնարին դարձնի իր առաջադրումը:

Հիշեցնենք․ միայն ՀՀ քաղաքացի լինելու եւ տարվա առնվազն կեսը (առնվազն 180 օր) Հայաստանում բնակվելու պահանջը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։ Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում մարդը պետք է տարվա մեջ 6 ամիս բնակված լինի Հայաստանում։ Իսկ Սամվել Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է եւ կարող է լավագուն դեպքում ավագանու ցուցակում ընդգրկվել։ Ըստ ամենայնի, թեկնածուն կլինի Նարեկ Կարապետյանը, որն արդեն հասցրել է լայն ճանաչում ձեռք բերել եւ հանրության համակրանքը նվաճել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 21․ 01․ 26 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր