Հայոց Ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի հարցը չի, ամբողջ մարդկությունն է Թուրքիայից պահանջելու պատասխան և ճանաչում          Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև       Եթե մենք մոռանում ենք ճշմարտությունը, մենք ասում ենք՝ մեզ հետ այդպես կարելի է    

21 հուն 2026 10:17

Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նախնական որոշմամբ՝ փետրվարի 15-ին տեղի կունենա ՔՊ համաժողովը, որի ընթացքում նախնական կձեւավորվի ՔՊ ցուցակը։ Ինչպես գրել էինք, համաժողովի հազար պատվիրակները 50 հոգու են ընտրելու՝ գրանցված 280 թեկնածուների ցանկից։

Հիշեցնենք, որ պատգամավորության համար առաջադրվել էր 380 անձ, որոնք նախ ֆիլտրվել են վարչության կողմից` հարյուր հոգի կտրվել է քննությունից, գրանցվել է 280 թեկնածու: Համաժողովի յուրաքանչյուր պատվիրակ կարող է 50 հոգու ընտրել, ըստ այդմ էլ կձեւավորվի նախնական ցուցակը։

Սակայն քանի որ Փաշինյանը որոշել է ժողովրդավար երեւալ, բայց նաեւ ցուցակը կազմելու հարցը չթողնել շարքերին, ուստի խորամանկ սխեմա են մտածել: Սկզբում համաժողովը կընտրի 50 առաջին համարներին` առանց ցուցակը կազմելու, ապա կլինի երկրորդ փուլ․ մի համաժողով կամ համագումար էլ կանեն, հավանաբար՝ մարտի կեսերին, եւ կրկին պատվիրակներն ընտրություն կանեն, բայց միայն առաջին հիսուն թեկնածուների միջեւ, որպեսզի նախ վարչապետի թեկնածուին որոշեն:

50 հոգու միջեւ ընտրության ժամանակ Փաշինյանը կարող է ավելի հստակ ուղղորդումներ անել եւ իր ցանկալի թեկնածուներին բարձր հորիզոնականներում դնել։ Ասենք, ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին համաժողովը չի ընտրի, սակայն ինքն ուզում է նրան ԱԺ նախագահ դարձնել: Դրա համար հարկավոր է, որ նա ամենաշատ ձայն ստացած կին թեկնածուն լինի եւ կանանց քվոտայով մեխանիկորեն երրորդ հորիզոնականը զբաղեցնի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր