Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է․ «Հրապարակ»          «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ»       Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ»    

21 հուն 2026 15:01

Ֆրանսիան Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու դիմում է ուղարկել

Ֆրանսիան Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու դիմում է ուղարկելՖրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմական վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տարածքի նկատմամբ պահանջների մասին հայտարարությունների ֆոնին, հաղորդում է Reuters-ը։

«Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում և պատրաստ է ներդրում ունենալ», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը։

Ավելի վաղ Թրամփը անհասկանալի պատասխան էր տվել լրագրողի այն հարցին, թե որքան հեռու է նա պատրաստ գնալ Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու համար։ Նա նշել էր, որ ամեն ինչ շուտով կպարզվի։

Հունվարի 20-ին Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ ԱՄՆ ներխուժումը չի կարելի բացառել, և կղզու բնակչությունն ու իշխանությունները պետք է պատրաստ լինեն դրան: Նա նշել է, որ ներկայումս ստեղծվում է աշխատանքային խումբ, որը կօգնի բնակչությանը պատրաստվել առօրյա կյանքի հնարավոր փոփոխություններին և խափանումներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր