Արցախում մնացած 10 հայերը և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի եկել են Հայաստան          Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները       Մայր Աթոռը կարգալույծ Ստեփան Ասատրյանից պահանջում է հանձնել Հովհաննավանքն ու բնակարանի բանալիները    

23 հուն 2026 09:42

ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է, ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ»

ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է, ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրել՝ առանց հրապարակային պարզաբանման, թե ինչ հարց է բերվում օրակարգ։ «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես որևէ մեկը չի մեկնաբանում՝ ինչ օրինագիծ են ներկայացրել արտահերթով և որն է այդ շտապողականության «կենսական» կարևորությունը։

ՔՊ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ արտահերթ նիստի առանցքում ընտրությունների ընթացքում դիտորդական մարմինների աշխատանքի հետ կապված օրենսդրական փոփոխությունն է։ Ըստ աղբյուրների՝ ընտրական օրենսգրքի մի հատվածը դեռ անցած տարի հաստատվել է, սակայն առանց այժմ առաջարկվող փոփոխության՝ արդեն ընդունված նորմերով ՀՀ նախագահը չի կարող ստորագրել օրենքը։ Եվ հենց դրա համար էլ իշխանությունը մտադիր է այսօր անել այդ փոփոխությունները՝ ԱԺ-ում անցկացնելով երկու ընթերցում։ Այնուհետև այն արագ կուղարկվի նախագահի ստորագրությանը, որպեսզի հունիսին կայանալիք ընտրությունների ժամանակ օրենքը կիրառելի լինի։

Սակայն նույնիսկ այս հիմնավորման պայմաններում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։

Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել առավոտյան ժամը 10։30-ին, իսկ արդեն 11։00-ին նախատեսվում է արտահերթ նիստը։ Այսինքն՝ փաստացի մնում է զրոյական ժամանակ պատգամավորների համար՝ օրինագծին ծանոթանալու, առաջարկներ ներկայացնելու, քննարկում կազմակերպելու ու թեմայի շուրջ մասնագիտական լսումներ անցկացնելու համար։

Արդյունքում ստացվում է հերթական «արագացված ժողովրդավարություն», երբ իշխանությունն արտահերթի մեխանիզմը դարձնում է ոչ թե բացառիկ անհրաժեշտության գործիք, այլ ընդդիմադիր պատգամավորների կարծիքը շրջանցելով՝ նախագծերը «անցկացնելու» տեխնոլոգիա։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ օրակարգը, ըստ էության, մինչև վերջին պահը պահվում է անորոշ։

Եթե փոփոխությունը իսկապես ընտրությունների օրինական կազմակերպման համար պարտադիր է, ապա ինչո՞ւ հանրային հարթակում չի ներկայացվում նախագծի բովանդակությունը, ազդեցությունը, ռիսկերը և անհրաժեշտության հիմնավորումը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր