Սա հնարավորություն է հիշելու, ընդգծելու անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան Հայաստանին և ֆրանսիացիներին՝ հայերին          Հայոց Ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի հարցը չի, ամբողջ մարդկությունն է Թուրքիայից պահանջելու պատասխան և ճանաչում       Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև    

23 հուն 2026 10:03

Վարչապետի դե ֆակտո եւ դե յուրե թեկնածուները․ «Հրապարակ»

Վարչապետի դե ֆակտո եւ դե յուրե թեկնածուները․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Երկու օր առաջ գրել էինք, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ կհայտարարվի, որ վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին, որը «Մեր ձեւով» շարժման համակարգողն է։

Սակայն թիմում բուռն քննարկումներ են գնում, թե ինչպես մատուցեն այդ լուրը․ ոմանք համարում են, որ Նարեկ Կարապետյանը շատ երիտասարդ է այդ կարգավիճակի համար: Ըստ ամենայնի, կհայտարարեն, որ Նարեկը միայն դե յուրե է թեկնածուն, իսկ դե ֆակտո լինելու է Սամվել Կարապետյանը, որը ՀՀ օրենսդրությամբ իրավունք չունի ընդգրկվելու պատգամավորության ցուցակում եւ հավակնելու վարչապետի պաշտոնին, քանի որ օրենքի պահանջներին չի բավարարում։ «Մեր ձեւով»-ում հասկանում են, որ շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, նա է, այսպես ասած, գլխավոր հերոսը, եւ հանրությունն ակնկալում է նրա անմիջական մասնակցությունը քաղաքական գործընթացներին, ինչը եթե այս փուլում անհնարին է, բայց իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր