ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի տարբերությունը          Չաղ Ռուստամն ազատվեց կալանքից․ այլ խափանման միջոց են կիրառել       Ահազանգեր կային, որ ստիպել են իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել, 16 քվեաթերթիկով մուտք են գործել տեղամաս    

07 հուն 2026 10:00

Հրդեհ՝ Օձուն գյուղում․ այրվել է տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր

Հրդեհ՝ Օձուն գյուղում․ այրվել է տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակերՀունվարի 6-ին, ժամը 22։47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը։

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։04-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր