Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավnրվել է պատերшզմի սկզբում          Արարատ Միրզոյանը հանդիպել է Թոմաս Դինանոյի հետ       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

23 հուն 2026 19:35

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ ԱնանյանըՍույն թվականի հունվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով:

Մայր Աթոռ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր