Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կողմերը մտահոգված են՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել
Գևորգ Հարությունյանի և Նարեկ Օհանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց երեք ամսով։Նշենք, որ այսօր Երևանի քրեական դատարանում տեղի ունեցավ Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի ու նրա ոստիկան ընկերոջ Կարեն Աբրահամյանի սպանության գործով առաջին դատական նիստը։
Տուժող կողմից Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հայրը ելույթ ունեցավ՝ մտահոգություն հայտնելով, որ գործընթացը շատ արագ է կատարվել, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել և, ըստ նրա, իրավական որակումները սխալ են տրվել։
Քրեական գործը դատարան ստացվել է հունվարի 12-ին։ Նույն օրը 28 փաթեթ իրեղեն ապացույցի հետ այն հանձնվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Մուշեղ Արամյանին։
