Արաքս գյուղում տեղի ունեցած վիճաբանությունից հետո մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց          Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի խախտում է. դեսպանատունն իրազեկում է    

23 հուն 2026 21:10

ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի խախտում է. դեսպանատունն իրազեկում է

ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի խախտում է. դեսպանատունն իրազեկում էՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է, որ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է։ Այս մասին նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ Պետքարտուղարությունը կիրառում է դիմումների դիտարկման և անվտանգության ապահովման խիստ միջոցներ, որպեսզի պաշտպանի ԱՄՆ վիզայի համակարգի ամբողջականությունը և ապահովի ազգային անվտանգությունը»,- նշված է հրապարակման մեջ։

Դեսպանությունը նաև զգուշացնում է, որ կեղծ փաստաթղթեր ներկայացնելը կարող է հանգեցնել ԱՄՆ վիզայի դիմումի մերժման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր