Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»          Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում    

24 հուն 2026 01:06

Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»

Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչո՞ւ TRIPP-ի ճանապարհի հետ կապված պայմանավորվածությունների արդյունքում 74 տոկոսը բաժին հասավ ԱՄՆ-ին, և միայն 26 տոկոսը՝ Հայաստանին: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կարծում է, որ գործ ունենք մեծ ավանտյուրայի հետ:

«Շատ կարևոր հանգամանքներ կան, որոնք համաձայնագրում տեղ չեն գտել: Օրինակ՝ այն, որ ԱՄՆ-ն հետագայում չի կարող իր մասնաբաժինը փոխանցել այլ երկրի, կամ՝ որ փոխանցելու դեպքում առաջնային ձեռքբերման իրավունք ունի Հայաստանը: Տա Աստված, որ հետագայում այդ դրույթները տեղ գտնեն հիմնական փաստաթղթում, սակայն չեմ հավատում: Այնպես որ, չզարմանաք, որ ընտրություններից ինչ-որ ժամանակ անց ԱՄՆ-ն իր բաժնի որոշակի մասն «օտարի»: Իմ կարծիքով, ի վերջո համամասնությունը կարող է լինել մոտավորապես այսպես՝ 26 տոկոս՝ Հայաստանին, 26 տոկոս՝ ԱՄՆ-ին, 48 տոկոս՝ Ադրբեջանին կամ Թուրքիային: Ի վերջո, ոչ մի այլ երկիր, Ադրբեջանից բացի, շահագրգռված չէ գալ ու ճանապարհ սարքել այդտեղ: Իսկ ԱՄՆ-ն մի օր կարող է և կորցնել իր հետաքրքրությունը, կամ համարել, որ դա իր «ազգային անվտանգության» շահերի մեջ չի մտնում»,- ասում է Կարապետյանն ու հավելում, որ պետք չէ հավատալ այս խոշոր ավանտյուրային: «TRIPP-ի ճանապարհն, իր անվանը համապատասխան, ազդելու է բոլորիս վրա, ու հետո շատ ուշ է լինելու»,-ամփոփում է նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր