Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա          Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին, կա 3 տուժած       Հունվարի 24-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

24 հուն 2026 12:00

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին, կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին, կա 3 տուժածԱյսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի տակ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Երքաղույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Սարգիս Մ.-ն, ուղևորներ Ռոման Շ.-ն, Հայկ Հ.-ն, որոնց տարինքներն ու բնակության հասցեները ճշտվում են, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր