Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 30-ի համար          Ինչ է հայտարարգրել տարիների ընթացքում աճ գրանցած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ»       Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»    

25 հուն 2026 13:30

Հաղպատ գյուղում հրդեհ է բռնկվել, այրվել են խորդանոցի տանիքը և ներսում գտնվող գույքը

Հաղպատ գյուղում հրդեհ է բռնկվել, այրվել են խորդանոցի տանիքը և ներսում գտնվող գույքըՀունվարի 25-ին, ժամը 03։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի արագ սննդի կետերից մեկին կից խորդանոցում (մոտ 35 քմ)։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։52-ին, մարվել՝ 04։52-ին։ Այրվել են խորդանոցի տանիքը և ներսում գտնվող գույքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր