Մենք չենք հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից          ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում ներկայիս դիմակայության դադարեցմամբ       Ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյnւն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով    

25 հուն 2026 23:29

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Առուշ Առուշանյանի վարորդի և նրա ազգականի uպանnւթյան դեպքից

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Առուշ Առուշանյանի վարորդի և նրա ազգականի uպանnւթյան դեպքիցՀունվարի 25-ին՝ ժամը 17.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում` գերեզմանների մոտ, վիճաբանություն է եղել: 
 
Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է: Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր hանգամանքները պարզվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր