Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

27 հուն 2026 11:22

Հրդեհ՝ Պտղունք գյուղում, այրվել են անասնագոմը և կից շինության փայտե կառուցատարերը

Հրդեհ՝ Պտղունք գյուղում, այրվել են անասնագոմը և կից շինության փայտե կառուցատարերըՀունվարի 26-ին, ժամը 21։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Սոսեի փողոցում այրվում է մեկ հարկանի շինություն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմում (մոտ 40 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել է՝ 23:18-ին: Այրվել են անասնագոմը և կից շինության (մոտ 20 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 1 քմ հատված։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը կից շինության մյուս հատվածներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր