Անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում          Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի       Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ    

27 հուն 2026 15:27

Կառավարությունը պատրաստվում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր

Կառավարությունը պատրաստվում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օրԱկտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել: Այս համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվա­կանի ապրիլի 18-ը` շաբաթ օր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր