Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել
Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին:Հավերժ փա´ռք և երախտագիտությո´ւն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին:
Սերժ Սարգսյան
Հարգանքի տուրք՝ Բանակի օրվա առթիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության գործում անձնվիրություն և խիզախության ցուցաբերած հերոսների անմահ հիշատակին:
