Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան    

02 փետ 2026 11:34

Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ

Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Հունվարի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «հրազենային վնասվածքներով» «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Մ․-ն է։ Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության դեպքի վայրը, հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին։   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր