Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

04 փետ 2026 11:09

Խանջյան փողոցում 4 մեքենա է բախվել, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Խանջյան փողոցում 4 մեքենա է բախվել, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցելԱյսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:10-ի սահմաններում Խանջյան 19 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Էդուարդ Պ․-ի վարած «Nissan» մակնիշի, 57-ամյա Խաժակ Գ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Սլավիկ Մ.-ի վարած «Lexus» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Հակոբ Շ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ վարորդներից Էդուարդ Պ.-ն եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր