Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարձակումները
Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները։«Մենք ականատես ենք լինում Հայաստանում կրոնական ազատության ու Սահմանադրության դեմ ուղղված անօրինական գործողությունների… Հատկապես Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական ու բարոյական առումներով։ Զգուշացնում ենք, որ սա վնասակար է ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ երկրի և ամբողջ ազգի համար»,- հայտարարել է X-ում գրել է Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի (FOREF Europe) նախագահ Յան Ֆիգելը:
