Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 փետ 2026 23:07

Արամ Ա Վեհափառ Հայրապետին է այցելել ԵՄ-ի կրոն և պետություն հարաբերությունների պատասխանատուն

Արամ Ա Վեհափառ Հայրապետին է այցելել ԵՄ-ի կրոն և պետություն հարաբերությունների պատասխանատունԱրամ Ա Վեհափառ Հայրապետին է այցելել ԵՄ-ի կրոն և պետություն հարաբերությունների պատասխանատուն, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Այսօր երեկոյեան՝ Հինգշաբթի, 5 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Եւրոպական Միութեան կրօնք եւ պետութիւն յարաբերութեանց պատասխանատու դոկտ. Կոստանդինոս Ալեքսանտրիս, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Յունաստանի դեսպանուհի Տեսփինա Քուքուլոփուլուի:

Ալեքսանտրիս իր պաշտօնին առնչուած յատուկ առաքելութեամբ Լիբանան այցելած էր, Միջին Արեւելեան այլ երկիրներու այցելութեանց շարքին:

Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքին, Վեհափառ Հայրապետը ընդառաջելով իր հիւրին արծարծած շարք մը հարցերուն՝ իր տեսակէտները պարզեց յատկապէս ներկայ ընկերութեան կեանքին մէջ կրօնքի դերակատարութեան, կրօնք-քաղաքականութիւն յարաբերութեան եւ կրօններու միջեւ գործակցութեան զանազան երեսներուն մասին: Նորին Սրբութիւնը շեշտեց, թէ անհրաժեշտ է ընդհանրացումներէ խուսափիլ եւ հարցերը քննել տուեալ ընկերութեան կեանքի շրջագիծէն ներս՝ նկատի ունենալով կրօնքի, պետութեան ու ընկերութեան դրուածքներն ու իւրայատկութիւնները:

Պրիւքսէլի մէջ իր կեդրոնատեղին ունեցող դոկտ. Կոստանդինոս Ալեքսանտրիս առաջարկեց, որ Վեհափառ Հայրապետին հետ յիշեալ հարցերու շուրջ խորհրդակցութիւնն ու գործակցութիւնը շարունակուի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր