Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է          «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել       2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի    

06 փետ 2026 12:02

«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել

«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելShamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 56-ամյա Փառանձեմ Զ․-ն և հայտնել, որ «Զեյթունի» գերեզմանատանը՝ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձ է հուղարկավորված։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուղարկավորված անձը հանդիսանում է Փառանձեմ Զ․-ի ամուսնու քրոջ ամուսինը՝ Լևոն Ղ․-ն, իսկ քույրը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աիդա Ա․-ն իրեն առանց տեղյակ պահելու է կազմակերպել նշված հուղարկավորությունը։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր