Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի       Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին    

06 փետ 2026 16:04

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիՇիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց. վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանների ներակայացրած խափանման միջոցի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով։

«Տնային կալանք և բացակայելու արգելք, որի ընթացքում արգելված է ընդունել հյուրեր, հեռախոսային խոսակցություններ, նամակագրություն և այլն։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի»,- ասված է դատարանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով: Պատժի սկիզբը սահմանվել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը:

Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր