Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ          Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին       Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ    

07 փետ 2026 20:10

Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին

Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներինՕմանի բանակցություններից հետո Իրանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները չեն վերացել։ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից, բայց պատրաստ է «ամուր համաձայնության»։ Նա սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին, եթե հարձակման ենթարկվեն։ Այս մասին գրում է ՌԲԿ-ն։

Օմանում Վաշինգտոնի հետ բանակցություններից հետո «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Աբբաս Արաղչին ասել է, որ ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը կհարձակվի Պարսից ծոցի հարևան երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա։  

«Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին», - ասել է նա (մեջբերում է IRNA-ն):

Արաղչին ընդգծել է, որ նման հարձակումը չի լինի հարևան երկրների վրա հարձակում, քանի որ կա տարբերություն «բազաների վրա հարձակման և հարևան պետությունների վրա հարձակման միջև»։ Նա հավելել է, որ պատերազմի ռիսկ գոյություն ունի, և Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր