Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

09 փետ 2026 20:47

Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին

Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստինՓոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահի հետ զրույցից հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։Վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության և խաղաղարար առաքելությանը՝ այդ թվում «Խաղաղության խորհրդի գործունեությանը»։

Փաշինյանը նշել է, որ երկուստեք ընդգծվել է գոստոսի 8-ի գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ «ԹՐԻՓՓ» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը։

«Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր