Փետրվարի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաև «Ապարան գրուպ»-ի տնօրենին. «Հրապարակ»       ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ, հին ու բարի ավանդույթները ոչ միայն շարունակում են, այլև կատարելագործում. «Հրապարակ»    

10 փետ 2026 09:00

Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնում. «Ժողովուրդ»

Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 7-ին ՆԳՆ-ում նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել։ Նախարարը ամփոփել է Ոստիկանության 2025 թվականի աշխատանքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննարկումը բավականին լարված է անցել։

Նախարարը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու աղմկահարույց տեսանյութի դեպքին ու կոշտ հայտարարել, որ նման դեպքերը խիստ գնահատականի են արժանանալու, և որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու։ Ավելին՝ կոնկրետ ժամանակ է տրվել քայլեր ձեռնարկել չբացահայտված դեպքերով ու ուժեղացնել ծառայությունը բոլոր ուղղություններով։

Ասել է, թե նախարարը Նոր Ոստիկանապետի ներկայությամբ համակարգին սթափվելու ու կոնկրետ գործելու ցուցումներ է տվել։ Դատելով իրավիճակից՝ ՆԳՆ-ն գործի է անցնում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր