Ապրիլի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի Բաղրամյանի «պալիգոններում», կա 1 զոհ, 1 վիրավոր       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 փետ 2026 13:18

ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունը

ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունըՌուսական կողմը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհ» նախագծին, մենք մեր դիրքորոշումը առայժմ պահպանել ենք։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռևս ենթակա են ուսումնասիրման։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել Երևանի մեր գործընկերների հետ՝ քննարկելու թե՛ նախագծի պարամետրերը, թե՛ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը այս կամ այն ձևաչափով»,- հայտարարել է դիվանագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր