Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը          Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր       Տեսանյութ. Եթե չես ուզում մի առավոտ արթնանաս ու տեսնես, որ Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության    

10 փետ 2026 17:17

Այո, Նարեկ Նալբանդյանն է վճարել դատարանի գրավս, ասաց թող այս հարցը ես լուծեմ, ես էլ համաձայնվեցի

Այո, Նարեկ Նալբանդյանն է վճարել դատարանի գրավս, ասաց թող այս հարցը ես լուծեմ, ես էլ համաձայնվեցիԱյո՛, Նարեկ Նալբանդյանն է վճարել դատարանի գրավս, ասաց՝ թող այս մի հարցը ես լուծեմ, համաձայնվեցի: Այս մասին դատարանի բակում լրագրողներին է ասել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելավ այն հարցին, թե արդյոք գործարար Նարեկ Նալբանդյանն է վճարել իր գրավի 25 մլն դրամը:

«Մարդկային ընկերական հարաբերությունների համար է վճարել, ինքն իմացավ, որ դատարանի կողմից նման որոշում է կայացվել, առաջարկեց՝ ասաց թող այս հարցը ես լուծեմ, ես էլ համաձայնվեցի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել էր 25 մլն դրամ գրավով։ «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի ամբողջ գումարը վճարել էր գործարար Նարեկ Նալբանդյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր